Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Զինդատախազությունում քրգործ է հարուցվել


Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշում է, որ հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի դեպքը այսօրվա չէ և նոր չէ. «Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին», - պարզաբանել է դատախազի խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG