Մատչելիության հղումներ

Թրյուդոն ահաբեկչություն է որակել մահմեդական ընտանիքի չորս անդամների զոհվելը


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ահաբեկչական գործողություն է որակել մահմեդական ընտանիքի չորս անդամների զոհվելը ավտոմեքենայի հարվածից։

Կիսաբեռնատար պիկապ մեքենայի 20-ամյա վարորդը միջադեպից քիչ անց հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա մեղադրվում է սպանություններ և սպանության մեկ փորձ կատարելու հոդվածներով, չնայած մահմեդական համայնքի մի շարք առաջնորդներ դատարանին կոչ են արել միջադեպը գնահատել որպես ահաբեկչություն։

Վրաերթը տեղի է ունեցել կիրակի օրը` երկրի կենտրոնական Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սև գույնի պիկատը ընտանիքի 5 անդամներին հարվածել է, երբ նրանք գտնվում էին մայթին։ «Այս սպանությունը պատահար չէ, սա ահաբեկչական գործողություն է, որի շարժառիթը ատելությունն է»,- խորհրդարանում այսօր ասել է Կանադայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG