Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահին ապտակել են


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին այսօր ապտակել են։ Միջադեպը տեղի է ունեցել հարավային Դրոմ շրջանում։

Մակրոնը ողջունելու նպատակով մոտեցել է հավաքված մարդկանց, բայց նրանցից մեկը հարվածել է նրա երեսին։ Թիկնապահները ուշացած միջամտել են` հեռացնելով նախագահին։

Ոստիկանները երկու մարդու բերման են ենթարկել։ Այս պահին նրանց ինքնության մասին տեղեկություններ չկան։

«Միջադեպը ցույց տվեց անվտանգության ապահովման լուրջ խնդիրներ և ստվերեց Մակրոնի շրջագայությունը, որը նա սկսել էր` ձեռքը երկրի զարկերակին պահելու նպատակով», - հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը։ Մակրոնը պլանավորել է առաջիկա երկու ամիսներին տասնյակ հանդիպումներ ունենալ բնակչության հետ։

43-ամյա Մակրոնն ակնկալում է վերընտրվել գալիք տարվա նախագահական ընտրություններում։ Հարցումները վկայում են, որ նրա առավելությունը մեծ չէ ծայրահեղ աջակողմյա գործիչ Մարին Լը Պենի վարկանիշից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG