Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին 5 ամիսներին Վրաստանն ավելի քան 82 միլիոն դոլարի գինի է արտահանել


2021-ի հունվար-մայիս ամիսներին Վրաստանն ավելի քան 82 միլիոն դոլարի գինի է արտահանել։ Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` աճը կազմել է 8 տոկոս։ Այս մասին գրում է Netgazeti պարբերականը` վկայակոչելով գինու ազգային գործակալության տվյալները։

Վրացական գինին արտահանվել է աշխարհի 55 երկիր, այս ցուցանիշը նույնպես 2020-ի համեմատ աճել է։ Բոլոր տեսակի ոգելից խմիչքների արտահանումից այս տարվա առաջին 5 ամիսներին Վրաստանը 130 միլիոն դոլարի եկամուտ է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG