Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ զինծառայող է գերեվարվել, ՊՆ-ի փոխանցմամբ՝ նա մառախուղի պատճառով ապակողմնորոշվել էր տեղանքում


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Քաթանյանի դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, թե հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանում «Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, ներթափանցել է Ադրբեջանի տարածք»։ Այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գերեվարել են «խմբի անդամ զինծառայող Արթուր Կարտանյանին, մյուսները նահանջել են ու լքել տարածքը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե ըստ նախնական քննության՝ «հայկական դիվերսիոն խումբը փորձել է ականապատել Ադրբեջանի տարածքը»։

XS
SM
MD
LG