Մատչելիության հղումներ

Շվեյցարիան հնարավոր է արգելի արհեստական թունաքիմիկատների օգտագործումը


Գյուղատնտեսական աշխատանքներ Շվեյցարիայում, արխիվ
Գյուղատնտեսական աշխատանքներ Շվեյցարիայում, արխիվ

Շվեյցարիան կարող է դառնալ եվրոպական առաջին երկիրը, որտեղ կարգելվի արհեստական թունաքիմիկատների օգտագործումը։

Գյուղատնտեսության համար թունաքիմիկատներ արտադրող շվեյցարական և գերմանական խոշոր ընկերությունները պնդում են, որ իրենց արտադրանքը խիստ չափանիշների փորձարկում է անցնում, անվնաս է օգտագործման համար, իսկ առանց թունաքիմիկատների բերքատվությունը կտրուկ անկում կապրի։

Ընդդիմախոսներն, իրենց հերթին, պնդում են, որ արհեստական քիմիկատներն առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում և կրճատում կենսաբազմազանությունը։

Արհեստական թունաքիմիկատների օգտագործումն արգելելու հարցով հունիսի 13-ին Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG