Մատչելիության հղումներ

Պատերազմի զոհերի թիվն այս պահին 3700-ին մոտ է, կարող է հասնել 4 հազարի, Փաշինյան


44-օրյա պատերազմում հայկական զոհերի թիվը հասնում է մոտ 3 հազար 700-ի, այսօր քարոզարշավի առաջին օրը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Պաշտոնական թիվը Հայաստանում զոհվածների, որ պաշտոնապես լրացվել է, ես ուզում եմ ասել ձեզ ճշգրիտ․ զոհվածների թիվը, պաշտոնապես հաստատված, էս պահի թիվը 3 հազար 700-ին մոտ թիվ է, որը մենք ենթադրում ենք, որ կարող է հասնել մինչև 4 հազարի։ Որևէ մեկը կարա՞ բացատի՝ ինչո՞ւ են շարունակում ասել 5 հազար, 7 հազար, էդ նրանց ցանկությո՞ւնն է։ Զոհի թիվ ավեկացնելը ո՞րն է», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հունվարի վերջին ևս հայտարարվել էր մոտ 4 հազար զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG