Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվում է


Բաթումի մեկնող գնացքը Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ
Բաթումի մեկնող գնացքը Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ

Հայաստանը և Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը։ Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, առաջին գնացքը Երևանից Թբիլիսի և Բաթումի կուղևորվի հունիսի 15-ին։

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր անցած տարի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Վրաստանը Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացել է հունիսի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG