Մատչելիության հղումներ

Փաշինյանը երեք մարզերում փոխմարզպետներ է նշանակել


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի որոշումներով Տիգրան Եղիազարյանը նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ, Ռուբիկ Նավոյանը՝ Գեղարքունիքի, Դավիթ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետների տեղակալներ։

Որոշումների տեքստերը տեղադրված են կառավարության e-gov.am կայքում։

Փաշինյանը որոշումներ է ընդունել նաև արձակուրդներ տրամադրելու մասին

Ըստ այդմ հունիսի 7-ից 18-ը ներառյալ արձակուրդ է տրամադրվել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Արձակուրդում գտնվելու ընթացքում նրանց կփոխարինեն փոխմարզպետները։

Հունիսի 7-ից 18-ը ներառյալ արձակուրդում կլինեն նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Այդ ընթացքում Թորոսյանին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Նշենք, որ այսօր պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG