Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 172 միլիոն 240 հազարը


Տարեց բնակչին ներարկում են AstraZeneca-ի վակցինան, պատվաստման շարժական կետ, Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, 1 մայիսի, 2021թ.
Տարեց բնակչին ներարկում են AstraZeneca-ի վակցինան, պատվաստման շարժական կետ, Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, 1 մայիսի, 2021թ.

Աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների թիվը գերազանցել է 172 միլիոն 420 հազարը, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 3 միլիոն 700 հազար մարդ:

Հունիսի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել ավելի քան 1 միլիարդ 638 միլիոն մարդ:

ԱՄՆ-ում վարակվել ավելի քան 35 միլիոն 350 հազար մարդ, կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 597 հազարը:

Միացյալ Նահանգները համարվում է կորոնավիրուսից առավել տուժած երկիրն աշխարհում, թեպետ շնորհիվ զանգվածային պատվաստումների, ախտահարումների և մահացության վիճակագրությունը վերջին շրջանում էապես նվազել է:

ԱՄՆ-ում ներարկվել է վակցինայի շուրջ 300 միլիոն դեղաչափ, ուրբաթ օրը պատվաստվել է շուրջ 1 միլիոն մարդ, մինչդեռ, ապրիլին պատվաստումների օրական թիվը գերազանցել է 3 միլիոն 300 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG