Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Տաջիկստանը երկուստեք հեռացնում են զորքերը սահմանից


Տաջիկստանի սահմանի մոտ գտնվող Կարամիկ ղրղըզական գյուղը, Օշի շրջան, Ղրղըզստան, 5-ը հունիսի, 2021թ.

Ղրղըզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել սահմանամերձ շրջանում առկա վեճը և բանակները հեռացնել սահմանից:

Կողմերը բանակցել և կնքել են արձանագրություն, որը տեղադրվել է Ղրղըզստանի կառավարության կայքէջում:

«Երկու երկրները հեռացնում են բանակները և տեխնիկան մշտական տեղակայման վայրեր և սահմանին են թողնում միայն սահմանային պարեկություն իրականացնող կանոնավոր ջոկատներ, տեղագրական աշխատանքային խմբերին հանձնարարվում է կարճ ժամանակահատվածում ավարտել ղրղըզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի հատվածի նկարագրումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Երկու երկրները պայմանավորվել են սահմանային հենակետերը տեղափոխել յուրաքանչյուր կողմում 3 կիլոմետր դեպի ներս, ինչը կընձեռի այդ տարածքներում արոտավայրերն օգտագործելու հնարավորություն:

Ղրղըզստանի և Տաջիկստանի իշխանությունները պարտավորվում են «բացատրական աշխատանքներ անցկացնել տեղի բնակչության հետ»:

Վերջին միջադեպը գրանցվել է հունիսի 4-ին, երբ ղրղըզական կողմը հայտնել է, որ մի խումբ տաջիկ զինծառայողներ զրահապատ թեթև մեքենաներով հայտնվել են սահմանի վիճահարույց հատվածում:

Այս տարվա ապրիլին և մայիսին Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանի վիճահարույց հատվածներում տեղի են ունեցել արյունալի բախումներ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ և ավերվել են մեծ թվով բնակելի շենքեր ու սոցիալ-տնտեսական նշանակության կառույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG