Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի խոսնակը կողմ է Եվրամիության ընդարձակմանը


Եվրոախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին, արխիվ
Եվրոախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին, արխիվ

Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին այսօր հայտարարել է, որ ինքը կողմ է Եվրոպական միության ընդարձակմանը և, մասնավորապես, Բալկանյան երկրների անդամակցմանը:

«Եվրոպական միության ընդարձակումը կարող է հսկայական օգուտ բերել թե՛ Եվրամիությանը և թե՛ Բալկանյան տարածաշրջանին», - այսօր ասել է Դավիդ Սասսոլին:

Նա ընդգծել է, որ Բալկանյան երկրների անդամակցումը կախված կլինի Եվրամիության չափանիշներին համապատասխանելու աստիճանից:

Այսօրվա դրությամբ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուներ են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չերնոգորիան և Թուրքիան, սակայն այդ երկրներից և ոչ մեկի անդամակցման հնարավոր ժամկետը նույնիսկ տեսականորեն սահմանված չէ:

Եվրամիության անդամության թեկնածուների ցանկում տեսականորեն կարող են հայտնվել նաև Բոսնիա-Հերցեգովինան և Կոսովոն:

2018 թվականի աշնանը Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Սերբիան և Չերնոգորիան կարող են մինչև 2025 թվականն անդամակցել Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG