Մատչելիության հղումներ

Ըստ Ստոլտենբերգի, «Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից հետզհետե ավելանում է»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսել, 3 հունիսի, 2021թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսել, 3 հունիսի, 2021թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Welt am Sonntag գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից հետզհետե ավելանում է:

Հյուսիսատլանտյան դաշինքին մտահոգում է վերջին ամիսների ընթացքում Բելառուսի և Ռուսաստանի համագործակցության սերտացումը:

«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, շատ մանրամասն չեմ ուզում մեկնաբանել, մենք շատ զգոն ենք և ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Ստոլտենբերգը և ավելացրել, - «իհարկե, մենք պատրաստ ենք հարկ եղած դեպքում պաշտպանել դաշինքի յուրաքանչյուր անդամին ցանկացած վտանգից, որը կարող է գալ Մինսկից կամ Մոսկվայից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխանցմամբ, դաշինքը Բրյուսելում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովում ի շարս այլ թեմաների կքննարկի նաև Բելառուսի խնդիրը:

Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն կվերանայի Բելառուսի հետ գործընկերության համաձայնությունը, որն արդեն էապես սառեցված է:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր արձագանքել է Ստոլտենբերգի մեկնաբանություններին, ասելով, թե «ՆԱՏՕ-ն միջամտում է Ռուսաստանի և Բելառուսի ներքին գործերին, ցանկանալով կանխել երկու երկրների ինտեգրումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG