Մատչելիության հղումներ

Պուտինը ցանկանում է, որ «Բայդենի հետ հանդիպումը կառուցողական լինի»


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա, 10 մարտի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում խոսել է հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին: Դա կլինի երկու լիդերների առաջին հանդիպումն ամերիկյան նախագահական ընտրություններից հետո:

2011 թվականին ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Մոսկվայում հանդիպել է այն տարիների Ռուսաստանի վարչապետի պաշտոնում աշխատող Պուտինի հետ:

Ռուսաստանի նախագահն այսօր հույս է հայտնել, որ կայանալիք հանդիպումը կառուցողական կլինի:

«Ամենակարևորն է միմյանց նկատմամբ հարգանք դրսևորել և հաշվի առնել միմյանց շահերը: Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է, երկար տարիներ անձամբ մասնակցել է կարևոր հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը, դրանք այսօր էլ մեծ նշանակություն ունեն աշխարհի և մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Պուտինը:

Երկու երկրները պայմանավորվել են, որ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին` Ժնևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG