Մատչելիության հղումներ

Sputnik V պատվաստանյութը կկիրառվի և կարտադրվի Հարավային Ամերիկայում


Կորոնավիրուսի դեմ Sputnik պատվաստանյութը

Բրազիլիայի առողջապահական գերատեսչությունը վավերացրել է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի կիրառումն, իսկ հարևան Արգենտինայում սկսվել է այդ վակցինայի արտադրությունը:

Բրազիլիայի առողջապահական գերատեսչությունը վճռել է, որ Sputnik V վակցինան պետք է առաջարկվի միայն առողջ չափահասներին:

Արգենտինայից ստացված հաղորդագրության համաձայն, տեղական դեղագործական ընկերությունը սկսում է Sputnik V վակցինայի արտադրությունը: Դեղաչափերը կարտադրվեն ոչ միայն տեղական սպառման, այլև արտահանման համար:

Արգենտինայում արդեն ներարկում են Sputnik V պատվաստանյութը: Դրանից զատ, Արգենտինայում կիրառվում են բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական Sinopharm վակցինաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG