Մատչելիության հղումներ

Լրագրողը դիմել է ոստիկանություն` Հայկ Սարգսյանի կողմից մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առթիվ


Լրագրող Անուշ Դաշտենցը Ոստիկանությունում բացատրություն է տվել` պնդելով, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը:

«Հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը 2 օր առաջ խլել էր «Հրապարակ»-ի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, նստել մեքենան ու հեռացել: Դեպքը տեղի է ունեցել, երբ լրագրողն աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նկատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հավաքված մարդկանց, նրանց շարքերում՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին, միացրել է հեռախոսն ու մոտեցել հարց տալու։ Շուրջ 40 րոպե հեռախոսը մնացել է պատգամավորի մոտ, ապա վերադարձվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG