Մոսկվայի լրագրողների միությունն այսօր ցավակցություն է հայտնել նախօրեին Քելբաջարում ադրբեջանցի երկու լրագրողների զոհվելու կապակցությամբ: Լրագրողներին փոխադրող «Կամազ» մակնիշի բեռնատարը հակատանկային ականի վրա է պայթել Քելբաջարում:
«Մոսկվայի լրագրողների միությունը ցակացություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և գործընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:
Ականի պայթյունից զոհվել են լրագրողներ Սիրաջ Աբիշովը և Մագերամ Իբրահիմովն, ինչպես նաև Քելբաջարի շրջանի Սուսուղլուղ գյուղի ղեկավարի տեղակալ Արիֆ Ալիևը: Եվս 4 մարդ վնասվածք է ստացել:
Ադրբեջանը միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին և Հայաստանից պահանջում է հակամարտության գոտու ականապատման քարտեզները: