Մատչելիության հղումներ

Մայիսի ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել է մոտ 560 հազար նոր աշխատատեղ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ-ում հրապարակված տնտեսական վերջին զեկույցի համաձայն, գործազրկության ցուցանիշն անկում է գրանցել:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ մայիսի ընթացքում ստեղծվել է մոտ 560 հազար նոր աշխատատեղ: Դրանք առնչություն չունեն գյուղատնտեսության, մասնավոր տնային տնտեսության կամ ոչ շահութաբեր կազմակերպությունների գործունեության հետ: Աճել են նաև աշխատավարձերը:

«Սա շատ լավ լուր է մեր տնտեսության համար, սա պատմական նվաճում է և չի կարող պատահական հաջողություն համարվել»,- ասել է նախագահ Ջո Բայդենը:

Կորոնավիրուսի համավարակը ծանր ազդեցություն է գործել ԱՄՆ տնտեսության վրա: Վերլուծաբանները նշում են անբարենպաստ գործոնները:

Այսօր ԱՄՆ-ում զբաղվածությունը մոտ 7 միլիոն 600 հազար աշխատատեղով քիչ է 2020 թվականի փետրվարի համեմատությամբ:

Ըստ տնտեսագետների, աճող աշխատավարձերը և դրամական օգնությունները շահավետ են աշխատողների համար, սակայն կարող են նպաստել գնաճին:

Հանրապետականները կոչ են անում Սպիտակ տանը կրճատել գործազրկության նպաստները, ինչը պետք է խթանի աշխատանք գտնելու ցանկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG