Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի թենիսիստ Յանա Սիզիկովան Փարիզում ձերբակալվել է «պայմանավորված խաղի» կասկածանքով


Ռուսաստանցի թենիսիստ Յանա Սիզիկովան հունիսի 3-ի երեկոյան Փարիզում ձերբակալվել է «պայմանավորված արդյունքով խաղի» կասկածանքով։ Այդ մասին գրում է Le Parisien թերթը, նշելով, որ նա բերման է ենթարկվել Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարում զույգային հանդիպմանը կրած պարտությունից հետո։

Անցած հոկտեմբերին Ֆրանսիայի դատախազությունը ուսումնասիրում էր 2020-ի սեպտեմբերին ռուսաստանցի մարզուհու մասնակցությամբ հանդիպումներից մեկում պարտվելու համգամանքները։ Կասկածի տակ էր ընկել Սիզիկովայի ու ամերիկուհի Մեդիսոն Բրենգլի պարտությունը ռումինական զույգին։

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունը և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը տեղեկացվել են ռուս մարզուհու ձերբակալության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG