Մատչելիության հղումներ

Դպրոցների շրջանավարտները նշում են Վերջին զանգը


Մայրաքաղաքի փողոցներում առավոտյան եռուզեռ էր, մեկ տարվա դադարից հետո շրջանավարտները կրկին Վերջին զանգ են նշում, ճիշտ է՝ ավանդական դարձաձ մայիսի 25-ից 10 օր անց։

Մայրաքաղաքի փողոցներում առավոտյան եռուզեռ էր, մեկ տարվա դադարից հետո շրջանավարտները կրկին Վերջին զանգ են նշում, ճիշտ է՝ ավանդական դարձաձ մայիսի 25-ից 10 օր անց։

Ավարտական օրվա պաշտոնական մասի՝ ցերեկույթի մի մասն , իհարկե, դասղեկներին է նվիրված։ Պատանեկական կյանքից հաջորդ փուլ մտնող շրջանավարտներն անկեղծանում էին․ - «Հուզված ենք, փորձեցինք ցույց չտանք մեր հուզմունքը։ Ստացվեց ինչ-որ չափով։ Անչափ շնորհակալ եմ բոլորին այս տարիների ընթացքում ինձ տված թե՛ գիտելիքի, թե՛ մարդկային հատկանիշների համար»։

Ոգևորված պատանիներն ամենատարբեր նպատակներն ու ցանկություններն ունեն։ Ադրինե Հակոբյանը, օրինակ, մանկուց երազել է հագուստի մոդելավորող դառնալ․ - «Հիմա դարձրեցի նպատակ ու հասնելու եմ դրամ։ Դիմելու Մանկավարժականի հագուստի մոդելավորում։ Մանկավարժականն էլ ընտրեցի, որովհետև երեխաների հետ շատ եմ սիրում աշխատել»։

Մարտին Բադալյանը ճարտարապետական կդիմի, բայց սա նրա ընտրած միակ ուղին չէ․ - «Սպորտով եմ զբաղվում, ձյուդո եմ պարապում, և սամբո։ Պատրաստվում եմ մասնակցել սամբոյի աշխարհի առաջնությանը»։

Շրջանավարտները, հիշելով պատերազմում ընկած հազարավոր տղաներին, ասում էին՝ այս օրը համեստ են նշելու, մեծ խնջույքի տրամադրություն չունեն, ոմանք էլ ասացին՝ ոչինչ չեն կազմակերպել։

4 օրից արդեն կմեկնարկեն ընդունելության միասնական քննությունները։ Այս տարի առաջին փուլով միասնական քննություն կհանձի 11 հազար 487 դիմորդ , ամենապահանջված ոլորտներն են բուժական գործը, IT ոլորտը, իրավագիտությունը, ֆինանսներն ու սերվիսը՝ սպասարկումը։

Այս տարի փոխվել է բուհեր ընդունվելու կարգը։ Եթե նախկինում դիմորդները կարող էին մի քանի նախընտրած մասնագիտություն նշել և նվազման կարգով ընդունվել այն ֆակուլտետը, որի համար միավորները կբավարարեին, ապա այժմ նշվում է մեկ բուհի ընդամենը մեկ մասնագիտություն ու այդ մասնագիտության համար սահմանված առարկաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG