Մատչելիության հղումներ

Անցած գիշեր մի քանի պայթյուն է տեղի ունեցել Սերբիայի զինամթերքի գործարանում


Զինամթերքի գործարան Սերբիայում, արխիվ
Զինամթերքի գործարան Սերբիայում, արխիվ

Սերբիայում անցած գիշեր պայթյուններ են տեղի ունեցել զինամթերք արտադրող գործարանում, որը գտնվում է երկրի կենտրոնական շրջանի Չաչակ քաղաքում։ Քաղաքապետ Միլուն Տոդորովիչն ասել է, որ ձեռնարկության շուրջ 60 աշխատակից, ինչպես նաև գործարանին մոտ գտնող տների բնակիչները տարհանվել են։ Պայթյունի հետևանքով բնակելի մի քանի տների լուսամուտների ապակիները փշրվել են։

Տուժածների մասին որևէ հաղորդում չկա։ Պայթյունների պատճառները դեռ հայտնի չեն։ Սերբիայի ներքին գործերի նախարարն ասել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Նրա փոխանցմամբ՝ «Սլոբոդա» կոչվող գործարանում պայթյունները տեղի են ունեցել պահեստային մասում։

Այս գործարանում նախկինում ևս նման միջադեպեր են եղել։ 2003 թվականին պայթյունների հետևանքով երեք մարդ էր զոհվել։ 2010 թվականին ոչ մեկը չէր տուժել, իսկ 2013-ին տեղի ունեցած պայթյուններից երկու մարդ էր վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG