Մատչելիության հղումներ

Մինսկը «հակասանկցիաներ» է կիրառում Վաշինգտոնի դեմ


Բելառուս - Մինսկում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Բելառուս - Մինսկում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Հինգշաբթի օրը Բելառուսի իշխանությունները Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը տեղեկացրել են Մինսկում ԱՄՆ դեսպանատանը դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի թվի նոր սահմանափակումների մասին: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է նաև, որ որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 13-ից:

Դա կապված է, ինչպես բացատրվել է Մինսկում, 9 բելառուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման հետ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից Վաշինգտոնի դեմ սահմանված այլ «հակասանկցիաները» ներառում են` ԱՄՆ քաղաքացիներին բելառուսական վիզաների տրամադրման կարգի խստացում, Բելառուսում ամերիկացի մասնագետների աշխատանքի սահմանափակումներ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության արգելք:

XS
SM
MD
LG