Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է C-400-ները սպասարկող ռուս մասնագետների՝ Թուրքիայից վտարման մասին տեղեկությունները


Ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ
Ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հերքում է C-400 (S-400) համակարգերը սպասարկող ռուսաստանցի մասնագետների՝ Թուրքիայից վտարման մասին տեղեկությունները։

«C-400 համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակում Թուրքիայում գտնվող մասնագետների վերադարձը հայրենիք իրականացվելու է ըստ նախապես համաձայնեցված գրաֆիկի», - հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան։

Ռուս մասնագետների հնարավոր արտաքսման մասին առաջինը հաղորդել էր Bloomberg գործակալությունը, որի պնդմամբ` թուրքական իշխանություններն այդ որոշումը կայացրել են ամերիկյան կողմի ճնշման ներքո։ Գործակալությունը մեջբերել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որի համաձայն՝ «C-400 համակարգերը 100-տոկոսանոց թուրքական վերահսկողության տակ են լինելու։ Ռուսաստանցի մասնագետները Թուրքիայում չեն մնա»։

Ռուսաստանցի ռազմական մասնագետները թուրք զինվորականների համար վարժանքներ էին իրականացնում՝ օգնելով նրանց տիրապետել C-400 համակարգերի շահագործման հմտություններին:

XS
SM
MD
LG