Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Սյունիք, ապա կմեկնի Արցախ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ինչպես նաև Գարեգին երկորրդը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար, նույն օրը նախատեսված է նաև այց Շուռնուխ համայնք։

Սյունիքից Ամենայն Հայոց Կաթողիկոսը կուղևորվի Արցախ։

XS
SM
MD
LG