Մատչելիության հղումներ

Իսպանիայի մաքսային ծառայությունը ձկնորսանավում 15 տոննա հաշիշ է հայտնաբերել


Առգրավված թմրամիջոցներ, արխիվ
Առգրավված թմրամիջոցներ, արխիվ

Իսպանիայի մաքսային ծառայությունը Կանարյան կղզիների մոտ անցկացրած օպերատիվ գործողության արդյունքում 15 տոննա հաշիվ է հայտնաբերել Մոնղոլիայի դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավում։

Թմրանյութը պարկերի մեջ նավով Եվրոպա էին տեղափոխում Մարոկկոյից։ Նավի անձնակազմը՝ իտալացի կապիտանը և սենեգալցի երեք նավաստիները ձերբակալվել են։

Կասկածելի նավի մասին իսպանացիները նախօրեին տեղեկատվություն էին ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG