Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձրաստիճան զինվորականների հետ երեկ անցկացրած տեսակոնֆերանսում ասել է, որ ամռան ընթացքում երկրի զինված ուժերում ավելի քան 4 հազար վարժանքներ ու զորավարժություններ են անցկացվելու։
Նա ընդգծել է, որ տարվա հիմնական զորավարժությունը լինելու է Բելառուսի հետ «Զապադ-2021» ռազմավարական համատեղ զորավարժությունը։ Շոյգուի խոսքով՝ պլանավորված է այդ զորավարժությանը «զանգվածային» ավիացիա օգտագործել։
Տեսակոնֆերանսի նախօրեին Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանը արևմտյան սահմաններին մինչև տարեվերջ 20 նոր զորամիավորում է տեղակայելու՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների։