Մատչելիության հղումներ

Կրակոցներ, սպանություն Երևանի կենտրոնում


Ոստիկանները, դատաբժշկական փորձագետները դեպքի վայրում, Երևան, 2-ը հունիսի, 2021թ․
Ոստիկանները, դատաբժշկական փորձագետները դեպքի վայրում, Երևան, 2-ը հունիսի, 2021թ․

Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցի վրա մարդ է սպանվել։

Սպանված տղամարդու ինքնության մասին ոստիկանությունից առայժմ ոչինչ չեն հայտնում, այս պահին տեղեկությունները դեռ չճշտված են։

Նախնական տեղեկություններով՝ սպանվածի կողքին զրահապատ ավտոմեքենա է, որը պատկանում է նրան։ Նույնպես նախնական տվյալներով՝ սպանվածն ինչ-որ մեկի թիկնապահն է։

Նշենք, որ Toyota Land Cruiser ավտոմեքենայի պետհամարանիշները ռուսաստանյան են։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչները և դատաբժշկական փորձագետները։ Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ իրավապահներին և մանրամասներ ճշտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG