Մատչելիության հղումներ

Գերմանիան մերժել է զենք մատակարարելու՝ Ուկրաինայի դիմումը


Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Բեռլինում ասուլիսի ժամանակ, 1-ը հուլիսի, 2021թ․

Գերմանիան մերժել է զենք մատակարարելու՝ Ուկրաինայի դիմումը, պնդելով, թե երկրի արևելքում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների հետ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։

«Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների ուղենիշը մնալու է այդ մոտեցումը, զենքի մատակարարումները խնդրի կարգավորմանը չեն նպաստի», - այսօր ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին ասել էր, թե կուզենար զինամթերք ստանալ Բեռլինից։ «Գերմանիան մեզ ռազմական օգնություն չի ցուցաբերել, բայց կարող էր անել», - ասել է Զելենսկին, հավելելով՝ Կիևը կցանկանար Գերմանիայից գնել պարեկային նավեր, հրացաններ, կապի միջոցներ և հետևակի զրահապատ մեքենաներ։

XS
SM
MD
LG