Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը պետական այցով մեկնում է Թուրքիա


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պետական այցով մեկնում է Թուրքիա, որտեղ կհանդիպի նախագահ Ռեջեփ Էրդողանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Վրացական պատվիրակության կազմում են նաև երկրի փոխվարչապետը, արտգործնախարարը և տնտեսական զարգացման նախարարը։

Թուրքիայում Վրաստանի դեսպանի խոսքով, օրակարգում են երկու կողմերի համար կարևոր մի շարք հարցեր։ «Մեր բարիդրացիական ու ռազմավարական հարաբերությունները է՛լ ավելի են զարգանում՝ չնայած կորոնավիրուսի համավարակին», - ասել է դիվանագետը։

Թուրքիան Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի առևտուրը Թուրքիայի հետ ավելացել է 3,7 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ և կազմել մոտ 419 միլիոն դոլար, կամ՝ Վրաստանի ողջ արտաքին առևտրի 15,1 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG