Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են հայ գերիների իրավունքներին առնչվող հարցեր


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:

Ֆեյսբուքում գրառմամբ օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնում է նաև, որ ինքն ու իր աշխատակազմը կապի մեջ են բոլոր 6 զինծառայողների ընտանիքների հետ:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկվել են նաև մայիսի 27-ից առաջ գերեվարվածների իրավունքներին առնչվող հարցերը:

Մայիսի 12-ից իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարված է, հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ մի քանի ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժելու մասին։ Անցած շաբաթներին տեղի ունեցած բախումներում մեկ հայ զինծառայող զոհվել է, 6-ը՝ գերեվարվել։

XS
SM
MD
LG