Չինաստանը թուլացնում է ծնելիության սահմանափակման արգելքը: Կառավարությունն այսօր հայտարարել է, որ ընտանիքը կարող է ունենալ մինչև երեք երեխա:
Ցայսօր գործող օրենքով չինական ընտանիքներին տրվել է առավելագույնը երկու երեխա ունենալու իրավունք:
Կառավարությունն ընդունել է նոր կարգն այն բանից հետո, երբ վերջին մարդահամարի տվյալները վկայել են, որ ծնելիությունը էապես նվազել է: Չինաստանում մարդահամարն անցկացվում է ամեն տասնամյակ:
Մինչև 2016 թվականը Չինաստանում ընտանիքներին թույլատրել են միայն մեկ երեխա ունենալ:
Չինաստանը բնակչության թվի առումով աշխարհում առաջին տեղում է, այսօրվա դրությամբ այդ երկրում բնակվում է 1 միլիարդ 398 միլիոն մարդ: