Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննարկում է համավարակի պայմաններում տեղաշարժի կարգը


ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդյե Ռենդերսը, արխիվ
ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդյե Ռենդերսը, արխիվ

Եվրամիության ղեկավարները հստակեցնում են այս տարվա ամռան շրջանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդկանց տեղաշարժի կանոնները:

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է սահմանել կարգ, ըստ որի ամբողջական պատվաստում ստացած բնակիչները միության մեկ երկրից մյուսը մեկնելուց կազատվեն կարանտինի կամ կորոնավիրուսի ստուգման ենթարկվելու պարտավորությունից:

«Այդ կարգն արդեն կիրառվում է Եվրամիության մեծ թվով երկրներում, և այն պետք է մարդուն տա ազատ տեղաշարժի իրավունք անկախ այն բանից, թե որ երկրից է ժամանում կամ որ երկիրն է մեկնում», - ասել է Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

Մայիսի սկզբին Եվրամիությունը հաստատել է վավերագրերը, որոնք վկայում են, որ անձն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, վարակվել է, ապաքինվել է, կամ ունի կորոնավիրուսի ստուգման բացասական արդյունք:

Ամբողջական պատվաստումն ուժի մեջ է մտնում պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG