Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսնակը Այվազյանից պարզաբանում է ակնկալում նրա հայտարարության առնչությամբ


ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում այսօր նրա արած հայտարարության առնչությամբ:

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի խոսնակը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնից անցած հինգշաբթի օրը հրաժարական տված Արա Այվազյանը այսօր Արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է, թե իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

XS
SM
MD
LG