Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը հրապարակել է ընտրացուցակի առաջին 20 թեկնածուների անունները


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցակի առաջին 20 պատգամավորի թեկնածուների ցանկը: Ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ հիմնադիր և խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։

Երկրորդ տեղում Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանն է, երրորդը՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չորրորդն է: Ցուցակում հինգերորդը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև.

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցության համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 27 քաղաքական ուժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG