Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի ղեկավարն առաջարկում է ԵՄ բոլոր օդանավակայաններում տեղակայել բելառուսցի լրագրողի լուսանկարը


Բելառուս - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմության ցույցը լուսաբանող Ռոման Պրոտասևիչին, արխիվ
Բելառուս - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմության ցույցը լուսաբանող Ռոման Պրոտասևիչին, արխիվ

Եվրախորհրդարանի ղեկավարն առաջարկում է ԵՄ բոլոր օդանավակայաններում տեղակայել բելառուսցի լրագրող Ռոման Պրոտասեևիչի լուսանկարը, ում Բելառուսի իշխանությունները մեկ շաբաթ առաջ ձերբակալել էին`ստիպելով Ryanair֊ի օդանավին վայրէջք կատարել Մինսկում:

«Մենք կշարունակենք մեր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, ինչպես նաև կշարունակենք ճնշումները Բելառուսի իշխանությունների նկատմամբ», - ասել է Դավիդ Սասսոլին:

Երեկ եվրոպական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել` համերաշխություն հայտնելու Պրոտասևիչին և բելառուսցի մյուս ընդդիմադիրներին, որոնք գտնվում են ճաղերի ետևում: Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ, անցած տարվա նախագահական վիճահարույց ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը` շարունակական աջակցության ու համերաշխության համար:

XS
SM
MD
LG