Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկում է համակարգել ջանքերը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններում


ԱՄՆ և ԵՄ դրոշները, արխիվ

Եվրամիությունն առաջարկում է Միացյալ Նահանգներին համակարգել ջանքերը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններում, այդ թվում` Ռուսաստանի ու Չինաստանի հարցում: Ըստ Bloomberg-ի, այս մասին ասվում է Եվրամիության առաջնորդների կողմից այս շաբաթ Վաշինգտոն ուղարկված հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ այդ փաստաթուղթը կընդունվի ԱՄՆ֊ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հունիսի 15֊ին: Անմիջապես այդ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մեկնելու է Ժնև, որտեղ առաջին դեմ առ դեմ հանդիպումը կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք պետք է միասնական լինենք Ռուսաստանի հանդեպ մեր սկզբունքային դիրքորոշման մեջ և վճռականորեն կարձագանքենք նրա շարունակական բացասական վարքագծին ու չարամիտ գործունեությանը», - ասված է համատեղ հայտարարության նախագծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG