Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրացուցակի առաջին 50 թեկնածուների անունները


«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը: Այսպես, ինչպես հայտնի է, ցուցակը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ տեղում դաշինքի մաս կազմող ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է, երրորդը` «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ում կուսակցությունը դաշինքի մաս է կազմում ևս, 4-րդն է: Ցուցակում են նաև նախկին փոխվարչապետ ու նախարար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ականներ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Ցուցակի 5-րդ տասնյակը եզրափակում է Լևոն Քոչարյանը` երկրորդ նախագահի որդին:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցության համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 27 քաղաքական ուժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG