Մատչելիության հղումներ

Թուրքիան դրդել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատժամիջոցներ չկիրառել Բելառուսի դեմ


Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Թուրքիան դրդել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մեղմել ռազմական դաշինքի պաշտոնական արձագանքը և պատժամիջոցներ չկիրառել Բելառուսի դեմ՝ քաղաքացիական օդանավի առևանգմանն ու ընդդիմադիր լրագրողի ձերբակալությանն ի պատասխան։

Անցած կիրակի Մինսկը ստիպել էր Աթենք - Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմին վայրէջք կատարել, ինչից հետո էլ ձերբակալվել էին Ռոման Պրոտասևիչն ու նրա ընկերուհին։

ՆԱՏՕ-ն դատապարտել էր միջադեպը, սակայն, ինչպես Reuters-ի աղբյուրներն են փոխանցում, Անկարան պնդել է, որ տեքստից հանվեն Լուկաշենկոյի դեմ արևմտյան պատժամիջոցները խստացնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու հորդորները։

Թուրքիայի ջանքերով տեքստում տեղ չի գտել նաև դրույթը, որով ՆԱՏՕ-ն սպառնում էր դադարեցնել համագործակցությունը Բելառուսի հետ, Reuters-ին ասել են բարձրաստիճան երկու դիվանագետներ՝ անանուն մնալու պայմանով։

XS
SM
MD
LG