Մատչելիության հղումներ

Պուտինը վստահ է՝ Ռուսաստանը կխորացնի ռազմավարական դաշնակցությունը Ադրբեջանի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի առաջնորդին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հեռագրում նշել է, թե Ադրբեջանը հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու այլ ոլորտներում, հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և ակտիվ դեր խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր հարցերի կարգավորման հարցում։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք հետագայում ևս ամեն կերպ կամրապնդենք ռազմավարական դաշնակցությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու կայունության», - գրել է Պուտինը Իլհամ Ալիևին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG