Մատչելիության հղումներ

Մակրոնն ընդունել է Ռուանդայում թութսիների ցեղասպանության մեջ Ֆրանսիայի պատասխանատվությունը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Ռուանդայի ցեղասպանության հուշահամալիրում, Կիգալի, 27-ը մայիսի, 2021թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Ռուանդայի ցեղասպանության հուշահամալիրում, Կիգալի, 27-ը մայիսի, 2021թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդունել է Ռուանդայում ցեղասպանության մեջ իր երկրի պատասխանատվությունը։ Այդ մասին Ելիսեյան պալատի ղեկավարը հայտարարել է Ռուանդա այցի ընթացքում։

«Կանգնելով այստեղ, խոնարհվելով և հարգանքի տուրք մատուցելով՝ ես գիտակցում եմ մեր պատասխանատվությունը», - Կիգալիի ցեղասպանության հուշահամալիրում հայտարարել է Մակրոնը և հավելել, որ Ֆրանսիան պարտավոր է ընդունել «տառապանքները, որոնք պատճառել է ռուանդացի ժողովրդին՝ շատ երկար լռություն պահպանելով ճշմարտության մասին»։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ֆրանսիան այդուհանդերձ չի եղել այդ ցեղասպանության հանցակից։

Ռուանդայում թութսիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին: Արևելյան Աֆրիկայի այդ երկրում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը՝ երկրում մեծամասնություն կազմող հութու ազգության ներկայացուցիչներից կազմված, էթնիկ զտումներ սկսեց երկրի ազգային փոքրամասնության շրջանում՝ 100 օրում սպանելով շուրջ 800 հազար մարդու՝ մեծամասամբ էթնիկ թութսիների:

Մի շարք հանձնաժողովների, այդ թվում՝ ֆրանսիական, զեկույցներում փաստվել է, որ ցեղասպանությանը նախորդած տարիներին Ֆրանսիայի իշխանությունները տեղյակ են եղել կոտորածների նախապատրաստման մասին, սակայն շարունակել են լռել և անգործություն դրսևորել զանգվածային սպանությունները կանխելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG