Մատչելիության հղումներ

Վաղը Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Մինսկում Ryanair ավիաընկերության հարկադիր վայրէջքի և լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալության պատճառով ծագած միջազգային սկանդալի ֆոնին վաղը Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ կապերի հետագա զարգացմանը, առևտրատնտեսական և մշակութային, հումանիտար ոլորտներին վերաբերող հարցեր, ինչպես նաև Միութենական պետության շրջանակում ինտեգրացման թեման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG