Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հրապարակեց իր ընտրական ցուցակը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրեսի համագումարում, Երևան, 16-ը մայիսի, 2021թ․

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն այսօր հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակը։

Կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Լևոն Զուրաբյանը և Ինեսսա Գաբայանը։ Առաջին տասնյակում են նաև Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գևորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը և Գրիգոր Գրիգորյանը։

Հիշեցնենք, սահմանված ժամկետում՝ մինչև երեկ ժամը 18-ը, ընտրություններում գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

XS
SM
MD
LG