Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը շնորհավորել է Վրաստանի Հանրապետության օրը


Վրաստանի վարչապետը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը
Վրաստանի վարչապետը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:

«Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել:

Այսօր էլ առաջնորդող է այն տեսակետը, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: Այս համատեքստում աներկբա է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու և այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու մեր հանձնառությունը», - կառավարության փոխանցմամբ` նշված է վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։

Իր հերթին նախագահ Արմեն Սարգսյանն է շնորհավորական ուղերձ հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում են նախագահականից:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին:

Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով և պատվով ծառայել մեր ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG