Մատչելիության հղումներ

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացավ ընդամենը յոթ թեկնածու


Ընտրություններ Իրանում, արխիվ

Իրանի Պահապանների խորհուրդը որոշեց նախագահական ընտրություններին առաջադրված շուրջ 590 թեկնածուներից ընդամենը յոթին թույլատրել մասնակցելու ընտրությանը։ Ներքին գործերի նախարարությունը այսօր հրապարակել է նրանց անունները և ազդարարել հունիսի 18-ին կայանելիք ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։

Ընտրապայքարից դուրս են մնացել հանրությանը հայտնի նախկին, կամ գործող ազդեցիկ գործիչներ, մասնավորապես, խորհրդարանի նախկին խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանին, ով համարվում է գործող նախագահ Հասան Ռոհանիի դաշնակիցը, ներկայիս փոխնախագահ, բարեփոխական Էշաք Ջահանգիրին, նախկին նախագահ կոշտ գծի կողմնակից Մահմուդ Ահմադինեջադը։

Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացած յոթ թեկնածուների թվում է Իրանի արդարադատության համակարգի ղեկավար, կրոնական կոշտ հայացքների տեր Իբրահիմ Ռայիսին, ով սերտ կապեր ունի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։

Պահապանների խորհուրդը իր որոշումները չի պարզաբանում։

Հասան Ռոհանիի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է, ուստի նա առաջադրվելու իրավունք չուներ։

XS
SM
MD
LG