Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ


Զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով [Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը] և կատարվում է նախաքննություն:

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննիսյանը։

Կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG