ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ժնևում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի բանակցություններն ընդհանուր հաշվով կառուցողական են գնահատվել:
Այդ գնահատականը տվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:
«Բանակցություններն անցել են կառուցողական ոճով և չնայած առկա տարաձայնություններին՝ թույլ են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները», - ասվում է հաղորդագրությունում:
Առաջիկայում նախատեսվում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը, ենթադրաբար, տեղի կունենա Եվրոպայում: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ և որ երկրում տեղի կունենա ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ջո Բայդենի առաջին հանդիպումը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: