Մատչելիության հղումներ

Բոբ Դիլանը նշում է ծննդյան 80-ամյակը


Ամերիկացի երգահան և պոետ Բոբ Դիլանը, արխիվ
Ամերիկացի երգահան և պոետ Բոբ Դիլանը, արխիվ

Ամերիկացի լեգենդար երգահան և բանաստեղծ Բոբ Դիլանն այսօր դարձավ 80 տարեկան:

Նա համարվում է աշխարհում արդիական արվեստի ամենահեղինակավոր աստղերից մեկը:

Բոբ Դիլանը, նույն ինքը Ռոբերթ Ալեն Ցիմերմանը, ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին Մինեսոտա նահանգի Դուլութ ավանում:

Դիլանը ֆոլք երգարվեստի ասպարեզում է կայացել, ստեղծագործելով Նյու Յորքի Մանհեթենի շրջանի Գրինիչ Վիլիջ թաղամասում՝ 1960-ականների սկզբին:

Կարճ ժամանակ անց Դիլանը դասվել է ամերիկացի լավագույն ռոքերների շարքում և համաշխարհային հեղինակություն է ձեռք բերել:

Անցյալ տարի Դիլանը թողարկել է թվով 39-րդ ալբոմը, որն անվանել է Rough and Rowdy Ways:

2016 թվականին Դիլանը՝ առաջինը որպես երգիչ, վաստակել է Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում: Ստեղծագործական կարիերայի 6 տասնամյակների ընթացքում Դիլանը նաև Օսկար է շահել:

Բոբ Դիլանի ալբոմները վաճառվել են ավելի քան 125 միլիոն օրինակով: Նրա երգերն ավելի քան 6 հազար անգամ ձայնագրել են հարյուրավոր կատարողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG