Մատչելիության հղումներ

ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է վակցինայի հարցում աջակցել աղքատներին


ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հարուստ պետություններին և դեղագործական խոշոր ընկերություններին կոչ է անում ավելացնել աղքատ երկրների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի քանակը:

«Վակցինայի ճգնաժամը խայտառակ անհավասարության հետևանք է: Բոլոր պատվաստանյութերի ավելի քան 75 տոկոսը գտնվում է ընդամենը 10-ը երկրում, հնարավոր չէ դիվանագիտական բառապաշարով ներկայացնել այն, ինչ ունենք՝ վակցինա արտադրող և դրա մեծ մասը ձեռք բերող երկրների մի փոքր խումբ տնօրինում է մնացած աշխարհի ճակատագիրը»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է ամեն ինչ անել մինչև այս տարվա սեպտեմբեր բոլոր երկրների բնակչության առնվազն 10-ը տոկոսը պատվաստելու համար և մինչև դեկտեմբեր պատվաստվածների թիվը հասցնել 30 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG