Մատչելիության հղումներ

Մալիում իսլամիստները ֆրանսիացի լրագրողի են առևանգել


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Պաշտոնական Փարիզը հաստատել է Մալիում ֆրանսիացի լրագրողի առևանգման փաստը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ Օլիվիե Դյուբուան գերեվարվել է, ամենայն հավանականությամբ, տեղի իսլամիստ խմբավորումներից մեկի կողմից։

Նախարարը հավաստիացրել է, որ իշխանություններն անում են հնարավորը լրագրողի ազատ արձակման ուղղությամբ։

Ահաբեկիչների կողմից լրագրողի առևանգման մասին ավելի վաղ հայտնել էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ վկայակոչելով համացանցում հայտնված տեսանյութը, որում Դյուբուան հայտարարել է, որ իրեն առևանգել է «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ» խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG