Մատչելիության հղումներ

Լեհաստանը Թուրքիայից Bayraktar-ներ կգնի


Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունում գտնվող թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, արխիվ

Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ռազմական անօդաչու թռչող սարքեր կգնի։ PolskieRadio-ի փոխանցմամբ՝ խոսքը Bayraktar TB2 տեսակի 24 դրոնների մասին է։

Պայմանագիրը, որը Անկարան ու Վարշավան պատրաստվում են ստորագրել մայիսի 25-ին Թուրքիայում, ներառում է նաև լոգիստիկ և ուսուցողական փաթեթ։

Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը լայնորեն կիրառել է Լեռնային Ղարաբաղում։

Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որը ինքնուրույն ստեղծել է հարվածային անօդաչու թռչող սարք և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում: Այդ սպառազինության ակտիվ գնորդներն են, Ադրբեջանից բացի, Կատարը, Լիբիան, վերջերս ցանկը համալրեց նաեւ Ուկրաինան։

Ղարաբաղյան պատերազմում թուրքական անօդաչուների կիրառումից հետո Գերմանիան հրաժարվել է իսրայելական դրոնների ձեռքբերման գործարքից, իսկ Կանադան՝ Թուրքիայի հետ դրոնների համատեղ արտադրությունից:

XS
SM
MD
LG